TNT հեռուստաալիքի ղեկավարի պաշտոնում Ռոման Պետրենկոյին կփոխարինի Թինա Կանդելակին։ Այժմ նա զբաղեցնում է «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգի ժամանցային ալիքների կառավարչի պաշտոնը, իսկ օրեր առաջ նշանակվել է հեռուստաալիքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
«Ես արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում եմ TNT֊ի թիմի հետ, և ինձ համար մեծ պատիվ և մասնագիտական մարտահրավեր է ստանձնել ալիքի կառավարումը երկրի ժամանցային հեռուստատեսության ստեղծողներից մեկից՝ Ռոման Պետրենկոյից»,- գրել է Թինա Կանդելակին իր Տելեգրամ֊ ալիքում։
Կանդելակին արդեն շնորհավորել են նոր նշանակման կապակցությամբ։ Ոմանք, սակայն, թերահավատորեն են վերաբերվել Կանդելակիի նոր լիազորություններին: