Ամեն անգամ մազերը կարճ կտրելուց հետո մենք զղջում ենք և ուզում ենք, որ դրանք կրկին երկար լինեն: Դրանք երկարում են, սակայն բավականին դանդաղ: Այնպես չէ, որ կա ինչ-որ հնարք, որը ձեզ կօգնի, որ ձեր մազերն ավելի արագ աճեն, սակայն կան հնարքներ, որոնց շնորհիվ դրանք կլինեն առողջ և գեղեցիկ:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 8 հնարք գեղեցիկ, ամուր և թավշյա երկար մազեր ունենալու համար:
1. Միշտ օգտագործեք կոնդիցիոներ
Պարտադիր օգտագործե՛ք կոնդիցիոներ, իհարկե, չափը չանցնելով: Այն ձեր մազերին թավշյա փափկություն և փայլ կհաղորդի:
2. Մի՛ լվացեք ձեր մազերն ամեն օր
Գուցե սա ձեզ տարօրինակ թվա, սակայն ամեն օր մազերը լվալն օգտակար չէ: Այն զրկում է մազերը բնական յուղերից և մազերն ավելորդ անգամ սթրեսի ենթարկում: Աշխատեք հնարավորինս ուշ լվալ մազերը: Սա չի նշանակում, որ պետք է դրանք լվալ ամիսը մեկ, սակայն 2-3 օր ընդմիջումը խիստ ցանկալի է:
3. Ուշադրություն դարձրեք ձեր սրբիչին
Սրբիչով մազերը չորացնելիս հարկավոր է զգույշ լինել, քանի որ կոշտ շարժումներով դուք կարող եք վնասել ձեր մազերը: Բացի այդ՝ թաց մազերը սրբիչով փաթաթած պահելը նույնպես լավ միտք չէ: Ամուր պտտեցնելով սրբիչը, որպեսզի այն մնա ձեր գլխին, դուք վնասում եք ձեր մազերն ու մազարմատները:
4. Ուշադրություն դարձրեք ձեր սանրին
Մազերը հարկավոր է սանրել շատ նուրբ կերպով, առանց կոպիտ, քաշող, ձգող շարժումների, այլապես դուք կվնասեք ձեր մազերը:
5. Մազերը լվալուց հետո դրանք պարզաջրեք սառը ջրով
Իհարկե, հարկավոր չէ ice bucket challenge կազմակերպել, սակայն մազերի լվացումը սառը ջրով եզրափակելը շատ օգտակար է: Տաք ջուրը վեր է հանում մազերի անհարթությունները և մեծանում է դրանց վնասվելու, ճյուղավորվելու հավանականութոյւնը, մինչդեռ սառը ջուրը շտկում է անհարթությունները և ավելի կոկիկ տեսք հաղորդում:
6. Փոփոխե՛ք մազերը պոչ կապելու դիրքը
Դուք միշտ նույն մասո՞ւմ եք պոչ հավաքում: Այդպիսով դուք նպաստում եք նրան, որ ձեր մազերը այդ հատվածից թուլանան և կոտրվեն: Բացի այդ՝ հենց այդ մասից մազերը սկսում են բարակել: Պարզապես փոքր-ինչ փոփոխե՛ք պոչիկի դիրքը՝ մի քիչ ցածր կամ մի քիչ բարձր:
7. Կտրե՛ք ձեր մազերը
Մազերը ծայրերից կտրելն օգնում է, որ դրանք ավելի արագ աճեն: Մի տասակ պարադոքսալ է, այնպես չէ՞: Սակայն փաստը մնում է փաստ:
8. Օգտագործեք վիտամին E պարունակող գլխամաշկի սկրաբ
Նմանատիպ մերսումները նպաստում են արյան հոսքին դեպի մազերի ֆուլիկուլներ, ինչն էլ իր հերթին օգնում է, որ մազերն ավելի արագ աճեն: Իսկ այ վիտամին E-ն օգնում է վերականգնել և ամրացնել ֆուլիկուլները՝ հենց մազարմատներից առողջ տեսք հաղորդելով ձեր մազերին: