Արքայազն Հարին ցանկանում է հաշտվել հոր՝ արքայազն Չարլզի հետ եւ գաղտնի բանակցություններ է վարել՝ փորձելով հարթել իրենց տարաձայնությունները, հայտնում է The Sun-ը։

Հոր եւ որդու հարաբերությունները որոշակիորեն փոխվել են։ Նրանք համեմատաբեր ավելի լավ հարաբերություններ ունեն եւ տեսազանգեր են կազմակերպում։

Հնարավոր է' Հարին ԱՄՆ-ից տուն վերադառնա ամռանը, երբ հունիսի 2-5-ը երկիրն արձակուրդում կլինի եւ կնշի Եղիսաբեթ Երկրորդի հոբելյանը։ Ընդ որում, Հարին կարող է Մեծ Բրիտանիա վերադառնալ առանց կնոջ՝ Մեգան Մարքլի ու երեխաների՝ երկուամյա Արչիի եւ յոթ ամսական Լիլիբեթի։ Ի դեպ, Եղիսաբեթ Երկրորդն արքայազն Հարիի եւ նրա կնոջ լուսանկարը չի ներառել 2021թ․-ի արդյունքներն ամփոփող ընտանեկան շարքում։

news.am