Balenciaga հագուստի ապրանքանիշը թողարկել է կրունկներով սպորտային կոշիկներ՝ գրեթե 1300 դոլար արժեքով։ Համապատասխան ապրանքը հայտնվել է ընկերության պաշտոնական առցանց խանութում։
Սրանք X-Pander սպորտային կոշիկներն են՝ ութ սանտիմետր բարձրությամբ բարակ նեյլոնե կրունկով: Կայքի նկարագրության համաձայն՝ հնեցված էֆեկտով զույգը պատրաստված է արհեստական նյութերից, մասնավորապես՝ պոլիուրեթանից և պոլիեսթերից։ Սև և սպիտակ գույներով ներկայացված կոշիկների արժեքը 1290 դոլար է:
Հայտնի է, որ սպորտային կոշիկներից բացի, լյուքս ապրանքանիշի տեսականին ներառում է նաև կրունկներով ռետինե սաբոներ։