Երգչուհի Զարուհի Բաբայանն այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով երգչուհուն հրապարակային շնորհավորել է դուստրը՝ պարուհի Սոֆի Դեւոյանը։ Նա ինստագրամյան էջում ջերմ լուսանկար է հրապարակել ու գրել․

«Մամայի մասին խոսելիս ուզում եմ աշխարհի բոլոր սիրուն բառերը շարեմ մաղթանքիս մեջ… իմ ամենաբարի, չքնաղ, հմայիչ ու անսահման սիրուն մամա,  ինչ էլ գրեմ, միևնույն է, քիչ է։ Ուզում եմ, որ միշտ կողքիս լինես քեզ միշտ տեսնեմ առողջ ու անսահման սիրո մեջ երջանիկ։

Քո հետ են կապված մանկությանս ամենավառ ու տպավորիչ դրվագները ու ավելի երջանիկ եմ, որ այս տարիների ընթացքում իմ լավագույն ընկերուհին ես դարձել։

 
 

Ուզում եմ մաղթանքներիս մեջ ավելացնել, որ անսահման շնորհակալ եմ քեզ իմ մարդ տեսակի համար, քո ամեն տված խորհրդի ու անծայրածիր համբերության համար։

Շնորհակալ եմ, որ միշտ հավատում ես ինձ ու իմ կյանքի բոլոր պահերին կողքիս ես ու չես թողնում հուսահատվել, այլ հակառակը՝ քո խոսքերով ինձ ամեն անգամ նորից հիշեցնում ես, որ մարդ ամեն ինչի կարող է հասնել միայն, եթե Ցանկությունը մեծ է!!! Իմ Ամենամեծ ծանկությունն է քեզ միշտ կողքիս տեսնելը։

Ես քեզ անսահման սիրում եմ։ Ու աշխարհի ամենաերջանիկ աղջիկն եմ, որ հենց դու ես իմ Մաման»,- գրել է Սոֆին։