Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի հերթական նմանակն է հայտնվել, այս անգամ՝ տիկնիկի տեսքով:
Ըստ The Mirror-ի, Շոտլանդիա այցի ժամանակ 31-ամյա դքսուհուն են ներկայացրել Բարբի ոճով տիկնիկ: Այն կապույտ հագուստով է. այն զգեստի հստակ պատճենը, որ Քեյթը հագել էր իր նշանադրության ժամանակ: Տիկնիկի գլուխը զարդարված է փարթամ վարսերով, ավելի նման նրան, որ ցուցադրեց երգչուհի Շերիլ Քոուլը L'Oreal շամպունի գովազդում: Իր տիկնիկ-նմանակին տեսնելով՝ Միդլթոնը շփոթվել է. «Մի՞թե սա ես եմ: Իմ մազերն իսկապե՞ս այնպիսին են, ինչպես այս տիկնիկի մոտ»:
Խաղալիք Քեյթ Միդլթոնին կարելի է ձեռք բերել Ebay ինտերնետ-խանութում՝ 15 ֆունտ սթեռլինգով: