63-ամյա երգչուհի Մադոննան վերջերս հաճախ է ցնցում համացանցը՝ ներկայանալով անկեղծ ու համարձակ կերպարներով: Այնուամենայնիվ, այս անգամ փոփ դիվան գերազանցել է ինքն իրեն և նկարահանվել այնպիսի հանդերձանքով, որ ավելի հեշտ կլիներ մերկ մնալ: Աստղը համերգի համար փորձել է նոր կորսետ, որը լավ է նայվում սև ներքնազգեստով և ցանցային զուգագուլպաներով: Սակայն, հոգնած այս գործընթացից, երգչուհին դադար է վերցրել ֆոտոսեսիայի համար:
Մադոննան հանել է կորսետը՝ մնալով լուսանկարչի առջև միայն ներքնազգեստով: Աստղը կեցվածք է ընդունել մահճակալի վրա՝ ձեռքով ծածկելով մերկ կրծքավանդակը: «Հագուստ փորձելը խոշտանգման ձևերից մեկն է»,- նկարին կից բողոքում է 63-ամյա փոփ դիվան: