Բրիտանական ITV հեռուստաալիքի առավոտյան հեռուստաշոուի հեռուստադիտողներն ապշել են, երբ ծրագրում տեսել են իրենց մարմինները բույսերով ծածկած երկու մերկ կանանց: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Հեռուստաշոուի հաղորդավարուհի Էլիսոն Համոնդը և Դերմոթ Օ'Լիրին բացատրել են, որ որոշել են զրուցել երկու կանանց հետ. ովքեր նախընտրում են ամբողջովին մերկ վիճակում աշխատել այգում, որպեսզի նշեն այգեգործության համաշխարհային օրն առանց հագուստի:
Ծրագրի հյուրերից մեկը' բրիտանացի Քլերը, ասել է, որ շատ գոհ է իր անսովոր հոբբիից, սակայն նաև հիշել է դրա հնարավոր վտանգավոր հետևանքների մասին: Օրինակ՝ մի անգամ մեղուն խայթել է նրա մերկ հետույքը:
Հեմոնդը, հաղորդման հյուրերի հետ զրույցում, խոստովանել է, որ նույնպես սիրում է տանը զբոսնել առանց հագուստի, սակայն նշել է, որ պատրաստ չէ այս տեսքով հայտնվել փողոցում և աշխատել պարտեզում:
Շատ հեռուստադիտողներ ծայրաստիճան զարմացել են առավոտյան շոուի անսովոր հյուրերից, ոմանք նույնիսկ սոցիալական ցանցերում կիսվել են իրենց տպավորություններով: «Հուսով եմ, որ իմ հարևաններն այս առավոտ չեն սկսի այգեգործությամբ զբաղվել առանց հագուստի», - կատակել է օգտատերերից մեկը: «Գրազ եմ գալիս, որ նրանց հարևանները սիրում են, երբ նրանք իրենց պարտեզով են զբաղվում», - նկատել է մեկ ուրիշը: