Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր ընտանիքի հետ հանգիստն է վայելում Դուբայում և Ինստագրամի իր հետևորդների հետ հաճախ կիսվում հանգստյան կադրերով:
Գահարն այս անգամ հրապարակել է կրքոտ ֆոտոշարք` արված ծովափին: Լուսանկարներում հայտնի դիմահարդարը ներկայացել է բաց կապույտ հագուստով, որն ընդգծել է նրա գայթակղիչ մարմինը:
Գոհարը ֆոտոշարքին կից նաև գրառում է կատարել. «Միակ բանը, որ տարիների ընթացքում եկել է ինձ մոտ, ավելի հաճախ լռելու մոլեգին ցանկությունն է ... և ավելի քիչ խոսել ... և ոչ այն պատճառով, որ վախենում ես մարդկանց առաջ բացվել ... ամեն անգամ ես ինքս ինձ ասում եմ` ինչո՞ւ ծանրաբեռնել ուրիշներին: Եվ ես տանում եմ իմ բոլոր խնդիրները և բարդությունները խորն իմ մեջ: Իսկ ձեզ մոտ ինչպե՞ս են գործերն այլ մարդկանց առաջ բացվելու հետ: Փոփոխություններ կա՞ն տարիների հետ»,- գրել է նա:
Հայտնի դիմահարդարն իր հետևորդներին նաև պատմել է, թե ինչու է բաժանվել նախկին ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից:
«Ինձ համար անտարբերությունից ավելի վատ բան չկա, երբ գիտակցում ես, որ սիրելիիդ համար միևնույնն է։ Թվում է՝ չկա ավելի վատ բան, քան զգացումը, երբ քեզ չեն սիրում ու չեն հարգում։ Հայտնվում է անտարբերություն, և այն սպանում է։ Իսկ դո՞ւք։ Ի՞նչը չէիք հանդուրժի»,- գրել է Ավետիսյանը։
Նա նաև խոստովանել է, որ իր նախկին ընտանիքում ռոմանտիկա չի եղել։
Նշենք, որ Գոհարն այժմ ամուսնացած է Սերգեյ Գրիգորյանի հետ, ում հետ մեծացնում է իրենց որդուն՝ Գասպարին։