Victoria's Secret-ի «նախկին հրեշտակ», շվեդ մոդել Էլզա Հոսկը  Instagram-ի իր էջում կիսվել է անկեղծ լուսանկարներով:

Պոդիումի աստղը ցույց է տվել, թե ինչպես է կրծքով կերակրում իր փոքրիկ դստերը` Տուլիկի Ջոանին: Լուսանկարն արվել է ավտոմեքենայում, գրում է Korrespondent-ը:

Կադրում Էլզան կրում է կարամելագույն պիջակ և բեժագույն  տոպ: Մոդելը երկար մազերը բարձր պոչ է կապել և նուրբ դիմահարդարվել: 

Լուսանկարին կից Հոսկը պատմել է, որ դստեր հետ իր առաջին աշխատանքային օրն  է անցկացրել: Երկրպագուները ենթադրել են, որ մոդելը նկարահանվում է հերթական գովազդային հոլովակի համար: