Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար եւ տեսանյութ է հրապարակել, որում սիրելիի հետ է։

 

Իր միկրոբլոգում հրապարակված հոլովակում զույգը գեղեցիկ պարում է։ Սոֆին կրում է երկարափեշ զգեստ։ Վարսերը կիսով չափ հավաքված են, նուրբ շպարով է։ Սիրառատ հրապարակմանը կից Սոֆի Դեւոյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Սիրո ճանապարհը անցնելու եմ քեզ հետ… Շնորհավոր Տեառնընդառաջ»։ Մեկնաբանությունների հատվածում պարուհու հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել զույգին։