Դերասան Իգոր Ուգոլնիկովը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելուց հետո թոքաբորբով հոսպիտալացվել է, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Mash Telegram-ալիքին։
Կորոնավիրուսային վարակի առաջին ախտանշանները դերասանի մոտ հայտնվել են նոյեմբերի 23-ին, նշված է հաղորդագրության մեջ: Մասնավորապես, նրա մոտ նկատվել է հոտառության կորուստ, մարմնի թուլություն, չոր հազ եւ ջերմություն։
Ալիքի տվյալներով՝ ներկայումս Ուգոլնիկովը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: