87 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի Նինա Իվանովան։ Մահը վրա է հասել դեկտեմբերի 1-ին երկարատեւ հիվանդությունից հետո։

Նինա Իվանովային հրաժեշտ կտան դեկտեմբերի 4-ին։

Նինա Իվանովան կինոյում իր առաջին դերը կատարել է տաս տարեկանում Վիկտոր Էյսմոնտի «Жила-была девочка» ֆիլմում։ Նրան մեծ հայտնիություն է բերել Ֆելիքս Միրոների եւ Մարլեն Խուցիեւի «Գարունը Զարեչնայա փողոցում» (1956) ժապավենում ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Տատյանա Սերգեեւնա Լեւչենկոյի դերը։