Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին երկար, վառ գույնի զգեստ է կրում։ Իվետա Մուկուչյանն արձակել է մազերն ու բնական շպարով է։ Երգչուհին, որը միշտ առանձնանում է իր կերպարներով, լուսանկարը չի մեկնաբանել։

 

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին կրում էր ճերմակ հանդերձանք։ Նրա վարսերը հավաքված էին, արեւային ակնոցով էր։ Հրապարակմանը կից Իվետան անգլերեն լեզվով գրել էր․ «Աշխարհն օրեցօր փոխվում է, եւ միակ բանն, ինչ կարող ենք մենք անել դիտարկելը եւ դրա մեջ սուզվելն է․․․ գուցե մենք չենք կարող գրկել ուրիշներին, ինչպես նախկինում, բայց մենք դեռ կարող ենք հոգ տանել միմյանց մասին եւ լինել բարի միմյանց հանդեպ։ Զանգահարեք ձեր ընկերներին եւ հարազատներին, եթե նրանց մասին մտածում եք»։ Իսկ հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին հղել․ «Հիասքանչ», «Սիրուն»։