Նրանք չափազանց հետաքրքրասեր են և հումորի հիանալի զգացում ունեն: Եվ միշտ չէ, որ խելացի մարդիկ իրենց բավական խելացի են համարում…
Անձի մտավոր մակարդակը որոշվում է ոչ միայն նրա շատ բարձր IQ մակարդակով: Նման մարդիկ ունեն որակների մի ամբողջ շարք, այդ թվում՝ անհավանական հետաքրքրասիրություն, հումորի մեծ զգացում: Նաև խելոք մարդիկ միշտ չէ, որ իրենց խելացի են համարում …
Այսպիսով, ահա բարձր ինտելեկտուալ մարդուն բնորոշ 11 անձնային որակները.
Նրանք արագ են հարմարվում
Ինտելեկտուալները բավականին ճկուն են և հակված են գոյատևելու տարբեր միջավայրերում: Դոննա Ֆ․ Հեմմեթը գրում է. «Նրանք արագորեն հարմարվում են՝ դրանով ցույց տալով, թե ինչ կարելի է անել՝ չնայած դժվարություններին կամ սահմանափակումներին»:
Եվ հոգեբանները հաստատում են այս գաղափարը: Ինտելեկտը կապված է շրջակա միջավայրի հետ ավելի արդյունավետ փոխազդելու կամ բուն միջավայրը փոխելու ունակության հետ:
Նրանք գիտակցում են, որ շատ բան չգիտեն
Մարդկանց մեջ ամենախելացիները ի վիճակի են խոստովանել, երբ ինչ-որ բան չգիտեն: Ջիմ Ուայները գրում է, որ ինտելեկտուալները չեն վախենում «Ես չգիտեմ» արտահայտությունից: Եթե նրանք ինչ-որ բան չգիտեն, կարող են դա սովորել:
Ուայների դիտարկումը գիտականորեն հիմնավորված է Ջասթին Կրուգերի և Դեյվիդ Դանինգի աշխատանքով, ովքեր պարզել են, որ որքան ցածր է ձեր ինտելեկտուալ մակարդակը, այնքան բարձր է ձեր սեփական ճանաչողական ունակությունները գերագնահատելու հակումը:
Օրինակ՝ մի փորձի ընթացքում իրավաբանական դպրոցի ընդունելության քննության ամենացածր գնահատականը ստացած ուսանողները գերագնահատել էին իրենց ճիշտ պատասխանները գրեթե 50%-ով: Իսկ ամենաբարձր արդյունքներ ստացած անձինք իրենց թերագնահատել էին:
Նրանք անհավատալիորեն հետաքրքրասեր են
Ասում են Ալբերտ Էյնշտեյն իբր ասել է. «Ես ոչ մի հատուկ տաղանդներ չունեմ, ես պարզապես չափազանց հետաքրքրասեր եմ»: Կամ, ինչպես գրում է Կեզուրբուր Ալասը․ «ինտելեկտուալներն իրենց թույլ են տալիս հիանալ այն բաներով, որոնք ուրիշները համարում են ինքնին բնական»:
Հետազոտության արդյունքները, որը 2016 թվականին հրապարակվել է «Անհատական տարբերության հանդես» ամսագրում, ենթադրում է, որ կապ կա մանկության խելքի և հասուն տարիքում նոր փորձի (այսինքն ՝ մտավոր հետաքրքրասիրության) հանդեպ բաց լինելու միջև:
Գիտնականները ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայում վերջին 50 տարվա ընթացքում ծնված հազարավոր մարդկանց և պարզել, որ 11 տարեկան «խելացիները», ովքեր ունեն 50 IQ մակարդակ, ավելի բաց են նոր բաների համար:
Նրանք շատ են կարդում
Ըստ Չեյխ Մ.Դիոպի, հետաքրքրասիրությունը խելացի մարդկանց վերածում է անկուշտ ընթերցողների: Իրոք, աշխարհի ամենահաջողակ մարդկանցից շատերը (օրինակ ՝ Բիլ Գեյթսը և Օփրա Ուինֆրին) ասում են, որ ինքնուրույն են ավելացնում իրենց գիտելիքները՝ կարդալով այն ամենը, ինչ ընկնում է իրենց ձեռքի տակ:
Նրանք ունեն լայն մտահորիզոն
Խելացի մարդիկ չեն փակում իրենց միտքը նոր գաղափարների կամ հնարավորությունների առաջ: Ինտելեկտուալները միշտ պատրաստ են ընդլայնել իրենց մտահորիզոնը այլ տեսակետներով և բաց են այլընտրանքային լուծումների համար:
Հոգեբաններն ասում են, որ լայն մտահորիզոն ունեցող մարդիկ (նրանք, ովքեր այլընտրանքային կարծիք են փնտրում և արդարացիորեն գնահատում են փաստերը), ավելի բարձր գնահատական են ստանում ինտելեկտուալ թեստերում:
Միևնույն ժամանակ, ինտելեկտուալները բավականին զգույշ են իրենց ընդունած գաղափարներն ու տեսակետները ընտրելու հարցում:
Զարգացած միտքն օժտված է կայուն անձեռնմխելիությամբ'դեմ առ դեմ ինչ-որ բան ընդունելու հանդեպ, և, հետևաբար, չի հավատա դրան, քանի դեռ բավարար ապացույցներ չի ստացել:
Նրանք սիրում են մենակ մնալ իրենց մտքերի հետ
2016 թ.-ին բրիտանական հոգեբանության ամսագրում հրապարակվեց հետազոտություն, որում նշվում էր, որ խելացի մարդիկ հակված են ընկերների հետ հանդիպելուց ավելի քիչ հաճույք ստանալ, քան մյուս մարդկանց մեծ մասը:
Նրանք հիանալի են տիրապետում իրենց
Զոհեր Ալին գրում է, որ խելացի մարդիկ գիտեն, թե ինչպես խուսափել իմպուլսիվ որոշումներից․ «պլանավորելով, նպատակները պարզելով, այլընտրանքային ռազմավարություններ ուսումնասիրելով և մինչ դրանց առաջացումը՝ հնարավոր հետևանքները հայտնաբերելով»:
Գիտնականները հայտնաբերել են կապը ինքնատիրապետման և ինտելեկտի միջև: 2009 թ.-ին «Psychological Science» ամսագիրը հրապարակեց ուսումնասիրության արդյունքներ, որի մասնակիցները պետք է ընտրեին երկու ֆինանսական պարգևներ'ակնթարթային փոքր խրախուսանքի կամ մեծ վճարման միջև, բայց ապագայում: Նրանք, ովքեր ընտրեցին երկրորդ տարբերակը (բարձր ինքնատիրապետման մակարդակ), IQ թեստում ցույց տվեցին ավելի բարձր արդյունքներ:
Փորձի հեղինակները պնդում են, որ ուղեղի այն մարզերից մեկը, իսկ ավելի ստույգ' նախաճակատային հատվածը, կարող է զգալի դեր ունենալ դժվարին խնդիրների լուծման և նպատակների իրականացման ճանապարհին ինքնատիրապետման հարցում:
Նրանք իսկապես զվարճալի են …
Բարձր խելացի անհատները հումորի հիանալի զգացողություն ունեն: Եվ գիտնականները համաձայն են այս պնդման հետ:
Օրինակ՝ 2011 թ.-ին Նյու Մեքսիկոյի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնց մուլտֆիլմերի անուններն ամենածիծաղելին են, ունեն գերազանց IQ: Նույն համալսարանից մեկ այլ ուսումնասիրություն ցույց տվեց, որ պրոֆեսիոնալ հումորիստների վերբալ ինտելեկտը շատ ավելի բարձր է, քան մյուս մարդկանց:
… և սիրում են սև հումոր
2017-ին կատարվել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր բարձր արդյունքներ են ստանում վերբալ և ոչ վերբալ ինտելեկտին վերաբերող թեստերում՝ մյուսներից շատ են սիրում «սև հումոր»: Բայց նրանք դրան ագրեսիվ չեն արձագանքում:
Նրանք զգայուն են այլ մարդկանց ապրումների հանդեպ
Որոշ հոգեբաններ պնդում են, որ կարեկցանքը, ինչպես նաև նման կարիքների բավարարման դեպքում գործողությունները՝ էմոցիոնալ ինտելեկտի հիմնական բաղադրիչներն են:
Էմոցիոնալ ինտելեկտի բարձր մակարդակ ունեցող անհատները, որպես կանոն, շատ են սիրում անծանոթ մարդկանց հետ խոսել և նրանց մասին ինչ-որ նոր բան իմանալ:
Նրանք մտածում են ոչ ստանդարտ
Խելացի լինել նշանակում է մտածել ոչ ստանդարտ:
Բարձր ինտելեկտի տեր մարդիկ ստատուս-քվոյի հակառակորդներ են: Նրանք կասկածի տակ են դնում հանձնարարությունների կատարման հին եղանակները: Նրանց մոտ միշտ պահուստային ինչ-որ անսովոր կամ նույնիսկ «խենթ» գաղափար է լինում:
Իրականում, ստատուս քվոյի պահպանումը կարող է խարխլել հաջողության հասնելու ձեր հնարավորությունները: Լեոնարդ Ն. Ստերնի բիզնեսի դպրոցի շուկայավարման պրոֆեսոր Սքոթ Գալոուեյը ասում է, որ հաջողակ մարդիկ (ինչպես հաջողակ ընկերությունները) միշտ իրենց հարց են տալիս. «Ի՞նչ կլինի, եթե մենք այլ կերպ վարվենք»: