Քանյե Ուեսթը ցույց է տվել Yeezy Boost մարզակոշիկների նոր մոդելների լուսանկարները։ Քիմ Քարդաշյանի ամուսինն ընդհանուր առմամբ երկու նոր դիզայներ է ներկայացրել՝ YZY D Rose եւ TURRELLIENS։ Սակայն հետեւորդները սկսել են կատակել Yeezy Boost նոր մոդելների մասին։

Համացանցում բազմաթիվ մեկնաբանություններ են հայտնվել, որոնցում մարզակոշիկները համեմատել են տեխնիկական տարբեր պարագաների, կարտոֆիլի եւ նույնիսկ ձկների կմախքի հետ։