Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Forbes ամսագրի հետ հարցազրույցում խոստովանել է, որ իր մասնակցությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին դատապարտված է ձախողման: Ամերիկացի ռեփերը համաձայնել է, որ իրեն որևէ կերպ չի հաջողվի ստանալ 538 ընտրողներից առնվազն 270-ի քվեն՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար: Միևնույն ժամանակ, Ուեսթը համաձայնել է այն տեսակետի հետ, համաձայն որի նա աֆրոամերիկացիների ձայներ է ստանալու՝ պետության ղեկավարի պաշտոնի մեկ այլ հավակնորդ Ջո Բայդենի ընտրողների շարքից, դրանով իսկ նվազեցնելով նրա հաղթելու շանսերը: