Համացանցի օգտատերերը քննարկում են Սոֆի Մխեյանի և Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը, որը հրապարակվել է Սոֆիի էնստագրամյան էջում։

 

Անցած կիրակին Սոֆին ու Նազենին անցկացրել են Գեղարքունիքի մարզում։ Սոֆին նկար է հրապարակել, որտեղ ինքն ու Նազենին են և երկու տղամարդ, ում դեմքերը ծածկված են իմոջիներով։ 

Լուսանկարին կից Սոֆին գրել է՝ «Ընկերներ», սակայն մեկնաբանություններում հետևորդները հարցրել են, թե ինչու՞ են թաքցրել դեմքերը, եթե պարզապես ընկերներ են, գուցե՞ երկու ընկերուհիներն արդեն ընտրյալներ ունեն: