Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել, բնական շպար։ Երգչուհին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց, նուրբ վզնոց։ «Ինչի՞ մասին եք երազում»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, ջինսե շորտ էր կրում ու բաց գույնի շապիկ։ Արմինկան պարզ սանրվածքով էր ու արեւային ակնոց էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր բրենդային պայուսակը։ «Ամառ 2020»,- հրապարակումը մակագրել էր նա։