Բրիտանացի հայտնի ռեժիսոր Գայ Ռիչիին վեց ամսով զրկել են վարորդական իրավունքից։ Դա տեղի է ունեցել, երբ նրա դեմ ոստիկանություն է դիմել հեծանվորդ Մայք վան Էրփը, որը երգչուհի Մադոննայի նախկին ամուսնուն նկարել է սաղավարտին ամրացված տեսախցիկով։
51-ամյա ռեժիսորը բջջային հեռախոսով հաղորդագրություն գրելիս է եղել՝ ղեկին նստած։ Նրա մեքենան այդ պահին կանգնած է եղել խցանման արդյունքում։ Ուշադիր Մայքը նրան նկատողություն է արել, ընդ որում չի ճանաչել հայտնի ռեժիսորին։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարին, իսկ այժմ որոշում է կայացվել Ռիչիի գործով։ Նախկինում Ռիչիին, ի դեպ, երեք անգամ տուգանել են արագության գերազանցման համար։
The Sun-ի հաղորդմամբ՝ 48-ամյա վան Էրփը խատխում անողների իսկական որսացող է։ Նա պատմել է, որ Լոնդոնում մեկ տարվա ընթացքում 358 վարորդի է «բռնել», որոնք օգտվել են հեռախոսից։ Նրանց կողմից վճարված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 45 հազար դոլար։ Մայքը վստահ է, որ օգնում է ճանապարհներն առավել անվտանգ դարձնել։