32 տարվա ամուսնալուծությունից հետո Էլթոն Ջոնի նախկին կինը նրա դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով «կլորիկ» գումար: Կինը դժգոհ է ամուսնալուծության ժամանակ համաձայնության պայմանների խախտումներից: Ռենատա Բլավելը պահանջում է չորս միլիոն դոլար: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Հայտնի է, որ 67-ամյա Բլավելը դատարան է դիմել դեռևս մեկ շաբաթ առաջ: Նա դժգոհ է այն բանից, թե ինչ է իր գրքում գրել նախկին ամուսինը՝ Էլթոն Ջոնը: Բլավելին դուր չի եկել, որ երաժիշտն իր գրքում իրենց ամուսնության մասին է հիշատակել: Կնոջ խոսքերով՝ դա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է իր մոտ առաջացրել:
«Էլթոնը ցնցված է ու հիասթափված Ռենատայի հայտարարությունից, հատկապես, որ նա հանրայնորեն գովաբանել է նախկին կնոջը: Նա միշտ շատ ջերմ հարաբերություններ է ունեցել Ռենատայի հետ, շատ է հարգում նրան և երբեք չէր ասի մի բան, որը կարող էր չակերտներ բացել իրենց ամուսնության մասին»,- պարբերականին հայտնել է անանուն աղբյուրը:
Էլթոնը և Ռենատան ամուսնացել են 1984 թվականին: Կինը ձայնային ռեժիսոր էր, երգչի հետ ծանոթացել էր ալբոմի ձայնագրության ժամանակ: Չորս տարի անց զույգն ամուսնալուծվել էր: