Աստղը ակտիվորեն գովազդում է սեփական ապրանքանիշի անկեղծ ներքնազգեստները: Այս անգամ Ռատակովսկին թափանցիկ կրծկալ և թափանցիկ վերնաշապիկ է կրում:

 

Հանրաճանաչ սուպերմոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին նկարահանվել է թափանցիկ հանդերձանքով: Նոր լուսանկարները հայտնվել են աստղի Instagram-ում:

Կադրերում Ռատակովսկին կեցվածք է ընդունել վարդագույն բազմոցի վրա: Դերասանուհին սելֆի է արել թափանցիկ սև կրծկալով, որի վրայից վարդագույն վերնաշապիկ է հագել, որը նույնպես թափանցիկ է:

 

Մոդելը կերպարը լրացրել է բաց վարդագույն շրթներկով և արտահայտիչ կարմրաներկով, ինչպես նաև ոսկե ականջօղերով: Լուսանկարները 20 րոպեում ավելի քան 221 հազար լայք են հավաքել: