Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սիլվան կրում է ճերմակ շապիկ, ջինսե տաբատ եւ սեւ պիջակ։ Երիտասարդ մայրիկն արձակել է վարսերը, ընտրել՝ նուրբ դիմահարդարում։ Լուսանկարում Սիլվան մեղմ ժպտում է։ Չնայած նա չի մեկնաբանել հրապարակումը, սակայն հետեւորդներից մեկը գրել է․ «Գեղեցկուհի»։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Սիլվան պատկերված էր ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ «Երկու էինք, դարձանք երեք։ Շնորհավոր մեր ամուսնության 3 տարին, իմ սեր։ Հիմա մենք ամենաերջանիկն ենք, որովհետեւ ունենք Միլա»,- գրել էր երգչուհին։