Բրազիլացի սուպերմոդել եւ Victoria’s Secret-ի հայտնի «հրեշտակ» Ադրիանա Լիման այսօր՝ հունիսի 12-ին, նշում է ծննդյան 39-ամյակը: Նա նաեւ ճանաչված է հայտնի բրենդների գովազդային արշավներից, մասնավորպես՝ որպես Maybelline ապրանքանիշի դեմք: ԶԼՄ-ները Լիմային հաճախ ներառում են աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակում: Models.com կայքի հարցումների արդյունքում Ադրիանա Լիման 7 տարի շարունակ հայտնվել է աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում:
Լիման գեղեցիկ է, հարուստ ու հաջողակ, ինչի շնորհիվ օրինակ է ծառայում շատ կանանց ու աղջիկների համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սուպերմոդելի հայտնի մտքերից մի քանիսը, որոնք կոգեշնչեն շատերին:
«Մի փորձիր լինել այն, ինչը չկաս իրականում. Եթե նյարդային ես, եղիր նյարդային, եթե ամաչկոտ ես՝ ամաչկոտ: Դա ավելի գեղեցիկ է»:
«Ես ոչ մեկի պատճառով լաց չեմ լինի, իմ թարթչաներկն ավելի թանկ է»:
«Դու քեզ ու բոլորի համար կլինես գեղեցիկ, երբ հաշտ լինես սեփական մարմնիդ հետ»:
«Ամեն լավ բան ներդաշնակության մեջ է»:
«Համոզված եղիր՝ ինչ ես ուզում ու վստահիր ուժերիդ»:
«Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրն էլ ինչ-որ չափով եսակենտրոն է, բայց երբ ես օգնում եմ մեկին, ես կորցնում եմ իմ էգոյի 0,01 տոկոսը»:
«Վատ է, երբ տղան չունի անահատականություն ու սիրտ: Ինձ համար, օրինակ, կարեւոր չեն ոճն ու հարստությունը»:
«Բրազիալիայում չկա գեղեցկության միայն մեկ ընդունված չափանիշ: Մարդիկ շատ են կարեւորում կնոջ բնական գեղեցկությունը, ինչը բրազիլացի կանայք հիմնականում սիրում են շեշտադրել դիմահարդարման միջոցով»:
«Ինքնավստահությունը կարող է մարդուն շատ առաջ տանել եւ այն գրավում է նաեւ դիմացինին»:
«Նորաձեւությունը միայն գեղեցկության մասին չէ, այն նաեւ լավ վերաբերմունք է քարոզում»: