Սկանդալային հայտնի ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսան Սամոյլովան, հանուն ընտանիքի պահպանման, կարծես թե պատրաստ է ամեն ինչի։ Համենայնդեպս, այսպես են կարծում արտաքինն արմատապես փոխած բազմազավակ մոր հետեւորդները։

Այսպիսով, սիրելի ամուսնու համար թխահեր գեղեցկուհին դարձել է նուրբ ու քնքուշ շիկահեր:

«Միայն մի ասեք, որ ինձ չի սազում։ Ես, իհարկե, դժվար թե երբեւէ որոշեմ մի օր շիկահեր դառնալ։ Մինայն մի քանի ժամ, երբեմն ուզում եմ...», - Instagram-ի հրապարակումը մակագրել են Սամոյլովան:

Օքսանայի նոր իմիջը գովասանքի է արժանացել նաեւ նրա աստղային ամուսինու կողմից։ Ջիգանն անձնական էջում նուրբ սելֆի է հրապարակել «երկար մազերով Բարբիի հետ։

«Իմ թագուհին»,- մակագրել է էպատաժային ռեփեր.

Սամոյլովայի երկրպագուները նման անսպասելի լուրից նույնիսկ մի փոքր հիասթափվել են: Շատերը նշել են, որ «հիմար շիկահերի» կերպարը նրան բոլորովին չի սազում։ Սակայն, բարեբախտաբար, աստղի ուշադիր հետեւորդները նկատել են, որ դա ընդամենը կեղծամ է։ Թե ինչ նպատակով է այն ձեռք բերվել, այդպես էլ առեղծված է մնացել։