Ճապոնացի արքայազն Ֆումիհիտոն և նրա ընտանիքը օգնության ձեռք են մեկնել կորոնավիրուսով վարակակիրներին բուժող բժիշկներին: Նրանք անձամբ են կարել պաշտպանիշ հագուստ բուժաշխատողների համար: Այդ մասին հայտնում է Asahi-ն
Նախաձեռնությանը միացել են նաև կայսերական գրասենյակի աշխատակիցները: Արքայազնը որոշել է անձամբ կարել հագուստ, երբ տեղեկացել է, որ Ճապոնիայի հիվանդանոցներում կա պաշտպանիչ համազգեստի պակաս: Համազգեստին կցված են եղել շնորհակալական գրություններ: