Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվեց, սակայն Եվրոպայի հեռարձակողների միությունը չի թողնի, որ մրցույթի երկրպագուները տխրեն: Հատուկ նրանց համար կազմակերպվել է ոչ մրցութային նախագիծ` «Լուսարձակիր, Եվրոպա», որի շրջանակում վաղը` մայիսի 16-ին, հատուկ հեռարձակմամբ Եվրոպայի տարբեր ծայրերից տեսազանգով կմիանան մրցույթի տարբեր տարիների հաղթողներն ու ամենահիշված մասնակիցները: Այս տարվա մասնակիցները` այդ թվում «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Աթենա Մանուկյանը, կներկայանան համատեղ կատարմամբ:
Առցանց համերգը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում` 23:00-ին:
«Եվրատեսիլ 2020»-ը պետք է կայանար Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին եւ 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել մրցույթը` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: