Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում հայտնել է, որ հետեւում է կարանտինի կանոններին։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում է. նա ջինսե տաբատ է կրում, գունավոր վերնազգեստ, սպորտային կոշիկներ։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում են ոճային պայուսակն ու արեւային ակնոցը։ «2 ամիս կլինի, որ իմ սիրելի Երեւանով չեմ զբոսնել։ Պարտաճանաչ «կարանտին» պահողներից եմ։ էլի մարդ կա՞ իմ պես։ Իհարկե, կարոտել եմ Երեւանի ուրախ ու մարդաշատ փողոցների իմ զբոսանքներն ու ընկերներով ժամանակ անցկացնելը։ Ամեն բան լավ է լինելու»,- գրել է նա։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անուշիկ Ալավերդյանը տոպ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, կերպարն ամբողջացրել բնական շպարով։ «Սերիալներից կտրվել չի լինում։ Ո՞վ որ սերիալն է դիտում»,- հրապարակման մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել էր երիտասարդ մայրիկը։

style.news.am