Քայլի Ջեններն աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկն է, որին բոլորը սովոր են տեսնել հավուր պատշաճի պատրաստված։ Այդ պատճառով երկրպագուների համար իսկական շոկ էր աստղին տեսնել առանց հայտնի երկար մազերի, թարթիչների ու մեծ շուրթերի։

Սկանդալային կադրերի հրապարակումից հետո ամերիկացի նախաձեռնողը Instagram-յան էջում սելֆիների շարք է հրապարակել, որոնցում առանց դիմահարդարման է՝ ապացուցելու իր գրավչությունն առանց կոսմետիկայի։

Երկրպագուները նշել են, որ Քայլին ավելի թարմ ու գեղեցիկ տեսք ունի։ «Այն դեպքը, երբ կոսմետիկա հարկավոր չէ», «Աստված իմ, այս պեպենները… Որքան լավն եք», «Դու բնական գեղեցկուհի ես, մոռացիր կոսմետիկայի մասին», «Երբեք չեմ մտածել, որ դու պեպեններ ունես։ Մի թաքցրու դրանք», «Հիանալի տեսք ունես, միշտ այսպես մնա»,- գրել են օգտատերերը։

 

Միլիարդատերը պարծեցել է նաեւ սլացիկ կազմվածքով։ Ջենները լոգասենյակում արված լուսանկար է հրապարակել։