Reddit կայքի եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Օլիմպիայի հետ:

Ինչպես պարզ է դառնում կադրին կից արված հրապարակումից հայտնի հայրիկն առաջին անգամ դստերը պաղպաղակ է տվել։ Նա կատակով մեկնաբանել է լուսանկարը՝ գրելով․ «Մեր պաղպաղակն առաջին անգամ պաղպաղակ է ուտում»։ Ընդ որում՝ «պաղպաղակ» բառի փոխարեն նա համապատասխան էմոջի է  ընտրել։

Աղջիկն իրենից գոհ համտեսում է, իսկ հայրը դեմքի զվարճալի արտահայտությամբ նստած է նրա կողքին։