«GQ» ամսագրին տված հարցազրույցում Քանյե Ուեսթը պատմել է, թե որքան ուժեղ է Կոբր Բրայանտի մահն ազդել իր վրա։ Հարցազրույցն անցկացվել է դեռ հունվարի 29-ին՝ NBA-ի աստղի ողբերգական մահվանից 72 ժամ անց, սակայն նյութը հրապարակվել է միայն հիմա։ Քանյե Ուեսթը պատմել է, որ լավագույն ընկերներից մեկի մահը «բեկումնային շրջան» է դարձել։
«Նա իմ բասկետբոլային տարբերակն էր, ես՝ նրա ռեփ տարբերակը, եւ դա փաստ է»,- նշել է Քանյեն։
Քանյեի եւ Կոբիի ընկերությունը սկսվել է տարիներ առաջ այն բանից, երբ նրանց միասին նկարահանվել են «Nike»-ի հիշվող գովազդային հոլովակում։ Երկար տարիներ նա ներկա է եղել «Լեյքերսի» խաղերին եւ այդ երկու անգամներին եւս նկատվել է Հրեշտակների քաղաքում։
«Մի փողոց կա, որով ես քայլում եմ իմ գրասենյակից դուրս գալուց հետո կամ տնից աշխատանքի գնալիս, որտեղ կառուցվել են այն շենքերը, որոնցից այն կողմ տեղի է ունեցել ուղղաթիռի չարաբաստիկ կործանումը, որի արդյունքում Կոբի Բրայանտն ու եւս ութ մարդ մահացել է։ Այպես որ, հիմա ես հնարավորություն չունեմ նույնքան վճռական ու խանդավառ լինել, ինչպես Կոբին, ամեն անգամ, երբ քայլում եմ այդ փողոցով»,- ասել է Քանյեն։
Հունվարի 29-ին ուղղաթիռի կործանման հետեւանքով ողբերգական կերպով ընդհատվել է բասկետբոլիստ, «Լեյքերսի» եւ NBA-ի աստղ Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր՝ Ջաննայի կյանքը։ Մարզիկն ընդամենը 41 տարեկան էր, նա «Լեյքերսի» կազմում իդեալական կարիերա է ունեցել, որի կազմում 5 անգամ հաղթել է մրցաշարը, եզրափակիչներում ճանաչվել լավագույնը, անհավանական խարիզմա եւ լիդերի կարողություններ ունեցել։