Քարդաշյան-Ջեններ ընտանիքը սիրում է տները զարդարել տոների առիթով։ Սպասվող զատկական հանգստյան օրերը եւս բացառություն չեն։

Այս առիթով աստղային առանձնատունը զարդարված է բազմաթիվ խորհրդանշանական դետալներով։ Եվ նույնիսկ անկախ ինքնամեկուսացումից, որն արդեն երեք շաբաթ է՝ շարունակվում է, Քիմ Քարդաշյանը եւ նրա քույրերը որոշել են տոնին պատրաստվել, ինչպես հարկն է։

Քայլի Ջեններն Instagram-ում ցուցադրել է քափթեյքերը, որոնք պատրաստել է դստեր՝ Սթորմիի հետ։ Քաղցր, դեղին-վարդագույն կոմպոզիցիան շատ գեղեցիկ ու ախորժաբեր տեսք ուներ։

 

 

 

Իսկ Քիմ Քարդաշյանն առայժմ բավարարվել է դեկորացիայիով՝ խաղալիք նապաստակներ, գունավոր թղթից պատրաստված իրեր, մազակալներ…