Կորոնավիրուսի համաճարակի մասին կարելի է խոսել ժամերով։ Աստղերը մեկը մյուսի ետեւից հետեւում են կառավարության խորհուրդներին եւ մնում տանը՝ COVID-19-ի տարածումը թույլ չտալու նպատակով։ Բացառություն չէ նաեւ Քիմ Քարդաշյանը։ Նա ժամանակը տանն է անցկացնում, թեեւ մի քանի օր առաջ բողոքում էր ձանձրույթից։ Հեռուստաաստղը նայել է նախկին լուասնկարներն ու զարմանքով հայտնաբերել, որ այդ զբաղմունքն իրեն կբավականացնի նաեւ մինչեւ ստիպված կարանտինի ավարտը, գրում է Bazaar-ը։
«Կարոտում եմ քույրերիս, մենք բոլորս հեռավորություն ենք պահպանում միմյանցից եւ հետեւում ենք ինքնամեկուսացման ռեժիմին։ Բարդ է, բայց մենք պետք է դա անենք հանուն սեփական եւ յուրաքանչյուրի անվտանգության։ Խնդրում եմ, մի արհամարհեք լուրջ զգուշացումներն ու տանը մնացեք՝ վարակի տարածումը կանխարգելելու համար։ Բոլորս կհաղթահարենք սա»,- Instagram-ում գրել է Քիմը։
Քանյե Ուեսթի կինը ոչ միայն խոսել է համավարակի մասին, այլեւ նվիրատվություն արել։ Քիմն իր Skims ապրանքանիշի հասույթի 20 տոկոսն ուղղել է Baby2Baby բարեգործական կազմակերպության կարիքներին, որն օգնում է երեխաներին, որոնք հայտնվել են բարդ իրավիճակում։