Պաղեստինյան արմատներով սուպերմոդել Բելա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, կորեական «Vogue»-ի համար նկարահանվել է անկեղծ հագուստով։ Լուսանկարը հրապարակվել է հեղինակների Instagram-յան էջում։
Երկրպագուները նշել են, որ այս անգամ «աշխարհի ամենագեղեցիկ կինն» ընտրել է femme fatale կերպար՝ ճակատագրական գեղեցկուհի։ Կադրերից մի քանիսում նա պատկերված է առանց տոպի, կուրծքը ծածկել է ձեռքերով։
Նա արտասովոր հագուստ է ընտրել։ Վերնահատվածում այն կտրվածքներ ունի, ինչի արդյունքում երեւում է, որ Հադիդն առանց ներքնազգեստի է։ Կտրվածքները թույլ են տալիս տեսնել նրա ձիգ մարմինն եւ հարթ որովայնը։ Մոդելը նաեւ լայն տաբատ է կրել, որը պատրանք էր ստեղծում, թե ոտքերն իրականում ավելի երկար են։
«Հնարավոր է՝ սա անօրինական է», «սպանություն», «աշխարհի թագուհին», «իդեալական»,- մեկնաբանել են երկրպագուները։