Մեծ Բրիտանիայում կատուն վերադարձել է տուն կորելուց 11 տարի անց: Այդ մասին հայտնել է ВВС.
72 տարեկան Եվա ՄակԴոննելլին իր կատվին վերադարձրել են Բիրմինգհեմից: Միսսի անունով կատուն մեքենայից փախել էր 11 տարի առաջ, երբ տերը գնացել էր խանութ:
Մի տղամարդ գտել է նրան, կերակրել կատվին, նույնիսկ նրա համար տունիկ տեղադրել: Տղամարդը կատվի տխուր տեսանյութով կիսվել է իր մոր հետ, որն էլ որոշել է կատվի համար բնակության լավ վայր գտնել: Նա կատվին տարել է Սատտոն-Կալդֆիլդեում գտնվող փրկարարական կենտրոն, որտեղ մասնագետները կատվի վրա միկրոչիպ են գտել և այդ չիպի միջոցով գտել կատվի նախկին տիրոջը:
Միսսին հիմա 17 տարեկան է: Փողոցում մնացած 11 տարվա ընթացքում նա կորցրել է ատամների մեծ մասը, դրա համար էլ տերը փոքրիկ ձագուկների համար նախատեսված սնունդ է տալիս: Եվան նշում է, որ նա միշտ է հիշել իր կատվին և ուրախ է, որ վերջապես նա վերադարձել է: