Դերի համար քաշ հավաքելու նպատակով դերասանուհի Քրիստինա Ասմուսն անցել է «18-անգամյա սնունդ» սննդակարգին։ Այս թեմայով նա կատակել է, որ այժմ նմանվելու է իր ամուսնուն՝ Գարիկ Խարլամովին։  Այս մասին դերասանուհին ասել է իր Instagram-ում։

«Ես հիմա ապրում եմ ամենահաճելի եւ երկար սպասված ժամանակաշրջանը։ Ոչ, ոչ հղիության մասին չէ խոսքս։ Խնդրել են դերի համար քաշ հավաքել։ Այսինքն, 18-անգամյա, մաքսիմալ ճարպոտ, վնասակար եւ համեղ սնունդ: Մի խոսքով, ամուսնուս սովորական սննդակարգը։ Այնպես որ, եթե ինձ գեր տեսնեք, չմտածեք ֆիլտր է, դա օրինական շատակերություն է։ Կալորիաներ, ես սպասում եմ ձեզ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Картинки по запросу

Չնայած այն բանին, որ գրառման մեջ չի նշվել նախագծի անվանումը, որի համար անհրաժեշտ է քաշ հավաքել, սակայն հետեւորդներն անմիջապես գլխի են ընկել, որ խոսքը գնում է «Բուլկի» ֆիլմի մասին, որում իր մասնակցության մասին դերասանուհին հայտնել է փետրվարի վերջին: Նկարահանումները պետք է սկսվեն արդեն մարտին։ Ռեժիսոր Օլեգ Ասադուլինի նոր նախագծում 31-ամյա Ասմուսը կկատարի մերձմոսկովյան Պրոտվինո քաղաքի հացթուխի դերը։