Կովի կաթի օգտագործումը կարող է կապված լինել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Այս մասին ասվում է International Journal of Epidemiology-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով' նույնիսկ քառորդ բաժակ կաթը կարող է ազդել հիվանդության առաջացման հավանականության վրա:

«Օրական մեկ բաժակ կաթի մեկ քառորդի կամ մեկ երրորդի օգտագործումը կապված էր կրծքագեղձի քաղցկեղի զարգացման 30 տոկոս աճի հետ: Մինչեւ մեկ բաժակ կաթի քանակության ավելացման հետ նկատվել է ռիսկի մինչև 50 տոկոս աճ, իսկ նրանց համար, ով օրական երկու կամ երեք բաժակ է խմում, ռիսկը կազմում է 70-80 տոկոս»,- նշում է հետազոտության համահեղինակ Հարի Ֆրեյզերը: Ըստ նրա' իրենց ուսումնասիրությունը «բավականին ուժեղ ապացույց է առ այն, որ կովի կաթը կամ դրա հետ սերտ կապված այլ գործոններ մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը»:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները գնահատել են, թե որքան կաթ են սպառել 53.000 կանայք, որոնց հետեւել են 8 տարվա ընթացքում: Նրանց սննդակարգը վերլուծվել է մի քանի մեթոդներով' 24 ժամվա ընթացքում հարցաթերթիկներ և տվյալներ օգտագործելով սննդի ընդունման վերաբերյալ:

Ուսումնասիրությունը սոյայի կաթի եւ կրծքի քաղցկեղի միջեւ որևէ կապ չի հայտնաբերել: Բայց կովի կաթը մեծ կապ է ցուցադրել հիվանդության հետ, ընդ որում, արդյունքները չեն տարբերվում անքաշ եւ յուղոտ կաթի համար: Յոգուրտը եւ պանիրը կապված չեն եղել քաղցկեղի զարգացման ռիսկի հետ:

Կաթի եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի միջեւ կապի հավանական պատճառներից կարող են լինել սեռական հորմոնները, որ պարունակում է կովի կաթ, քանի որ քաղցկեղի այս տեսակը հաճախ է ընկալունակ է հորմոնների գործողության նկատմամաբ: Հնարավոր է, դրանում իր դերն է խաղում այն, որ կթի կովերի մոտ 75 տոկոսը հղի է: Բացի դա որոշ ուսումնասիրություններ կապել են կենդանական սպիտակուցների օգատգործման հետ, որը քաղցկեղի հետ կապված որոշակի գործոնների արտադրության աճ է առաջացնում: