Երգչուհի Զարուհի Բաբայանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում երգչուհին պատկերված է դստեր՝ պարուհի եւ դերասանուհի Սոֆի Դեւոյանի հետ։ Մայր ու դուստր կադրում սեւ բլուզներ են կրում եւ արտահայտիչ շպար են ընտրել, որն ընդգծել է նրանց գեղեցկությունը։ «Տեսնես երջանկությունը գույն ունի՞։ Ի՞նչ եք կարծում»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ Իսկ հետեւորդները չեն մոռացել հաճոյախոսություններ գրել նրանց. «Անչափ գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Զարուհին սեւ, հետաքրքիր բլուզ էր կրում, որը համադրել էր բաց գույնի տաբատի հետ։ Նա հավաքել էր մազերը, խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր վառ շպարը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։