32-ամյա Ռիհաննան մասնակցել է NAACP-ի մրցանակաբաշխությանը։ Երգչուհին առանձնակի նվաճման համար մրցանակի է արժանացել։
Ռիհաննան չի դավաճանել իրեն եւ միջոցառման համար ազդեցիկ կերպար է ընտրել։ Ռիհաննան շեշտադրում է արել գույնի վրա։ Նա կրել է Givenchy Haute Couture-ի՝ հագեցած մանուշակագույն զգեստը։
Շրջազգեստի հատվածը զարդարված էր բազմաթիվ բոլորածալերով։ Վառ գույնը համապատասխանում էր Ռիհաննայի մաշկի թուխ գույնին։ Նրա կերպարն իդեալականորեն ամբողջացրել են բարձրակրունկները։