Wildberries առցանց-ռեթեյլերի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորել Է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը: Այդ մասին փետրվարի 20-ին գրում Է Forbes հանդեսը: Հրատարակության վարկածով՝ նրա կարողությունը հասել Է 1,4 մլրդ դոլարի: Այսպիսով, Բակալչուկն առաջ Է անցել ցուցակի՝ անցյալ տարիների անփոփոխ առաջատար Ելենա Բատուրինայից, որի կարողությունը կազմում Է 1,2 մլրդ դոլար:

Նշվում Է, որ Բակալչուկի կարողության նոր գնահատումը դարձել Է այն փոփոխությունների հետեւանքը, որոնք տեղի են ունեցել նրա հիմնական ակտիվի՝ Wildberries ինտերնետ-խանութի հետ: Հանդեսի տվյալներով՝ 2019 թվականին Wildberries-ի շրջանառությունն աճել Է 88 տոկոսով եւ կազմել 223,5 մլրդ ռուբլի:

Ինչպես գրում Է Forbes-ը, առաջին անգամ Բակալչուկը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել Է 2018 թվականին. այն ժամանակ նրա կարողությունը գնահատվում Էր 600 մլն դոլար: Մեկ տարի անց այն աճել Է գրեթե կրկնակի, ինչը նրան թույլ Էր տվել երկրորդ տեղն զբաղեցնել Բատուրինայից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: