Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին ջինսե տաբատ է կրում եւ կանաչ բլուզ։ Լուիզա Ներսիսյանն արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Հրապարակման մեկնաբանություններում սիրված դերասանուհին օգտագործել է նաեւ «Սան Ֆրանցիսկո» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ շապիկ, ժակետ։ Նա շքեղ սանրվածքով էր ու վառ շպարով, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Դերասանուհին հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Աննկարագրելի նուրբ գեղեցկություն», «Գեղեցկուհի», «Շատ շքեղ տեսք ունես, Լուիզա ջան»։