Դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Քերոլայն Ֆլեքին մահացած գտել են Լոնդոնի իր բնակարանում:
Ըստ Ֆլեքի փաստաբանի՝ աղջիկն ինքնասպանություն է գործել, հայտնում է The Sun-ը: Այդ տեղեկությունը նաև հաստատել է հանգուցյալի ընտանիքը: «Սիրո կղզի» ռեալիթի շոուի հեռուստահաղորդավարը 40 տարեկան էր:
Ֆլեքը մեղադրվում էր իր նախկին սիրելիի' թենիսիստ Լուիս Բերտոնի վրա հարձակում գործելու մեջ:
Քերոլայն Ֆլաքը նաև կարճատև հարաբերություն է ունեցել արքայազն Հարրիի հետ: Նրանք հանդիպել են 2009 թվականին: Այն բանից հետո, երբ նրանց կապի մասին տեղեկությունը հայտնի է դարձել, զույգը բաժանվել է: