Երգիչ Գոռ Եփրեմյանը սիրելիի հետ ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում նա պատկերված է պարուհի, դերասանուհի Էլեն Հարությունյանի հետ։ «Տրնդեզ»,- հրապարակումը մեկնաբանել է Գոռն, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել զույգին։ «Բառեր չկան։ Միայն հույզեր։ Այսպես ամբողջ կյանքում կողք կողքի եղեք»,- գրել է օգտատերերից մեկը։
Օրեր առաջ հրապարակված կադրերում գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված էր։ Կադրերն արվել էին Կալիֆոռնիայում։ Նրանք ձմեռային կերպարում էին։ Երգիչն առաջարկել էր մեկնաբանել լուսանկարը՝ համապատասխան տողեր գրելով իր երգերից։