24-ամյա մոդել Դեմի Ռոուզն իր հետեւորդներին շնորհավորել է սիրահարների տոնի առթիվ։ Փարթամ կազմվածքի տեր աղջիկն Instagram-ում հրապարակել է անկեղծ լուսանկարների շարք, որոնցում պատկերված է կարմիր բոդիով, չոկերով եւ երկար ձեռնոցներով:

Լուսանկարներում մոդելն իր ողջ գեղեցկությամբ ցուցադրել է իր փարթամ կազմվածքն ու բարակ գոտկատեղը, որոնց շնորհիվ էլ ձեռք է բերել հետեւորդների սերը։

«Քո Վալենտինը չեմ», - կադրին կից գրել է Դեմի Ռոուզը։

Մոդելի երկրպագուներին դուր է եկել էրոտիկ ֆոտոշարքը։

 

«Բավական է, գեղեցկուհի», «Միայն քեզ տեսնելիս, արդեն սկսում եմ դողալ», «Դուք մթերային խանութ եք բացե՞լ, կամ որտեղից այս դեղձերը», - գրել են նրանք։