«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը ջերմ լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Վրաստանում։
Իր միկրոբոլոգում հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված է ամուսնու հետ։ Կադրերն արվել են գիշերային Բթիլիսիի ֆոնին։ Զույգը մեղմ գրկախառնված է։ «Մի անգամ Թբիլիսիում»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Լուսինեն, իսկ հետեւորդները հաճոյախություններ են գրել նրան. «Ներդաշնակություն», «նա անհավանական գեղեցիկ է»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում պատկերված են Լուսինեի ամուսինն ու որդին՝ Ալեքը։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել նախորդ տարվա օգոստոսին։ «Աղջկա մայր ես միշտ երազում էի եւ պատկերացնում, թե ինչպիսին կլինեմ: Բայց տղայի մայր մի տեսակ դեռ չեմ պատկերացնում ինձ։ Իմ տղաները»,- լուսանկարը մակագրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE