Ամերիկյան Ուեւստ-Պալմ-Բիչ քաղաքի բնակչուհին 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ է երկվորյակներ ունեցել: Այս մասին հայտնում է WPTV-TV հեռուստաընկերությունը:
2019թ-ի մարտին Ալեքսանդրա Ուոլիսթոնը երկվորյակներ է ծննդաբերել, որոնց անվանել է Մարկ եւ Մալախիյ: Մայիսին նա իմացել է, որ կրկին հղի է եւ կրկին զույգերով: Այդպես դեկտեմբերի 27-ին ծնվեցին Կայլեն եւ Կալեբը: «Ես երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ զույգերի մայր լինել»,- խոստովանել է նորաթուխ մայրիկը:
Վերջերս Ուոլիսթոնն իմացել է, որ իր երկու տատիկներն էլ զույգերով հղի են եղել, սակայն կորցրել են երեխաներին ծննդաբերության ժամանակ: Զույգերից բացի ամերիկուհին նաեւ 3-ամյա դուստր ունի: «Անկեղծ ասած, նա շատ բարդ բնավորություն ունի, եւ շատ ժամանակ ինձ թվում էր, թե ես ոչ թե մեկ, այլ երկու երեխայի եմ դաստիարակում», ավելացրել է ամերիկուհին:
Հունվարի 6-ին Կալեբին դուրս են գրել նորածինների ինտենսիվ թերապիայի բաժնից: Նրա եղբայրը՝ Կայլեն դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ուոլիսթոնը սպասում է, թե երբ վերջապես ընտանիքը կհավաքվի, որպեսզի նշեն փոքրիկների ծնունդը: «Ես կարծես երկրորդ անգամ ջեք-փոթ եմ շահել»,-ասել է բազմազավակ մայրը: