Փարավոն Թութանհամունի ամենամեծ դիմանկարը արվել է շաբաթ օրը՝ Կահիրեում, Գիզայի բուրգերի մոտ կառուցվող Մեծ Եգիպտոսի թանգարանի համալիրի դիմաց: Այն ստեղծելու համար օգտագործվել է 7260 սուրճի թղթե բաժակ: Ռեկորդը գրանցեցին Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Միջոցառումն անցկացվեց Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հովանու ներքո:

Գաղափարը հետևյալն էր. Եգիպտական փարավոնի դեմքի պատկերը ճիշտ ստանալու համար որոշ բաժակների մեջ սուրճ են լցրել, մյուս մասն էլ թողել են դատարկ։ Դեմքի ստվերները հնարավոր եղավ ստանալ  սպիտակ և մոխրագույն բաժակներով։

Եգիպտոսի երիտասարդությունը նույնպես մասնակցեց խճանկարի ստեղծմանը: Դիմանկարը 60 քմ մակերես ունի։ Այն կրկնում է աշխարհահռչակ Թութանհամոնի ոսկե դիմակը, որը 1922 թ. գտել է Հովարդ Քարթերը՝ Լյուքսորի գերեզմանատանը: Այսպիսով, եգիպտացիները հետևում են թողել 2012-ի համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել էր Միացյալ Նահանգներում՝ սուրճի բաժակներով ստացված Էլվիս Փրեսլիի դեմքի խճանկարով, որը բաղկացած էր 5642 բաժակից և զբաղեցնում էր 37,24 քմ մակերես:

 

CCTV
 
@CCTV
 
 

At the yard of the Grand Egyptian Museum (GEM) near the Great Pyramids of Giza, Egypt celebrated on Saturday in an open-air ceremony setting a new Guinness World Record for the largest mosaic of ancient Egyptian King Tutankhamun's mask made of coffee cups.

View image on TwitterView image on TwitterView image on TwitterView image on Twitter
 
See CCTV's other Tweets