«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի դուստրը՝ Արիանան, նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով երկու երեխաների մայրը հրապարակում է արել ու շնորհավորել դստերը։

Instagram-յան էջում Լուսինեն դստեր մասնակցությամբ կադրեր է հրապարակել ու գրել. «Երեւի իմ ամբողջ կյանքում պետք է շնորհակալ լինեմ Աստծուն, որ հենց դու եղար իմ աղջիկը հենց դու ջերմացրեցիր քո բարությամբ ու հենց դու դարձրեցիր ինձ ամենաերջանիկը: Անսահման երջանիկ եմ, որ ունեմ քեզ պես հրաշք։ Շնորհավոր»։

Ավելի վաղ Լուսինեն ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա սեւ, ուսերը բաց գեղեցիկ զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին արծաթագույն բարձրակրունկները։ Լուսինեն մեղմ շպարով էր, արձակել էր մազերը։