«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը։

NEWS.am STYLE-ը հայտնել էր, որ գեղեցկուհու երկրորդ երեխան ծնվել է ԱՄՆ-ում, նրան Ալեք են անվանել։

 

Լուսինե Թովմասյանն Instagram-յան էջում ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում գրել է. «Լույս աշխարհ եկավ նա... նա, ով այնքան սպասված եւ այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։ Մեր հրաշք եւ երջանկություն... շնորհակալ ենք ,որ ընտրեցիր հենց մեզ եւ փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։ Սիրում ենք քեզ անսահման, մեր Ալեք 04.08.2019»։