ԱՄՆ Դելավեր նահանգի գեղեցկության մրցույթների նախկին մասնակցի գանգի մի մասը հեռացրել են: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
35-ամյա միայնակ մայր Սինթիա Մարտինեսը վարում էր առողջ ապրելակերպ: 14-ից մինչև 25 տարեկան նա մասնակցել է գեղեցկության մրցույթներին, մի քանի անգամ շահել, ապա աշխատել ժյուրիի կազմում: 2018-ի նոյեմբերի 9-ին Մարտինեսը հինգ տարեկան որդու՝ Բրյուսի հետ գնացել է՝ ընկերներին այցելության: Նախկին գեղեցկության թագուհին հազիվ հասցրել է հանել իր վերարկուն և կռացել է, որ ինչ-որ բան ասի երեխային, հանկարծ ընկել է:
Ընկերները խուճապի են մատնվել և շտապօգնություն են կանչել: Դեպքի վայր ժամանած բժիշկները սխալմամբ ենթադրել են, որ Մարտինեսը թմրամիջոցների գերբարձր չափաբաժին է օգտագործել և նրան ներարկել են դեղամիջոցի կրկնակի չափաբաժին, որպեսզի չեզոքացնեն օփիոիդների ազդեցությունը:
Երբ կնոջը տեղափոխել են հիվանդանոց, նա բղավել է անտանելի գլխացավից: Բժիշկները պարզել են, որ նրա գլխուղեղի անոթները պայթել են: Մի քանի ժամ անց վիրաբույժները վիրահատել են Մարտինեսին՝ անևրիզմը հեռացնելու համար:
Վիրահատությունը հաջող է ընթացել, բայց մի քանի օր անց Մարտինեսը գլխուղեղի կաթված է տարել, որը հանգեցրել է ուռուցքի: Բացի այդ, նրա մոտ թոքաբորբ և արյան թունավորում է սկսվել: Նրա գանգի մի մասը վարակված է եղել, և անհրաժեշտ է եղել այն հեռացնելու: Սեպտեմբերի 9-ին բժիշկները վերականգնել են Սինտիի գանգի ամբողջականությունը՝ օգտագործելով սինթետիկ ոսկոր: